1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԳՆ-ն Թումոյի հետ համատեղ ներկայացրեց «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը

ԿԳՆ-ն Թումոյի հետ համատեղ ներկայացրեց «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ԿԳ նախարարությունը համատեղ ներկայացրին «Նոր սերնդի կրթություն» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ շատ է կարևորում նմանատիպ ծրագրերը, քանի որ դա գաղափարներ գեներացնելու հիանալի միջոց է:

«Այս միջոցառումը նախագծվել էր մինչև իմ` նախարարի պաշտոնում նշանակվելը: Թումոյից դիմել էին ինձ, և մենք քննարկել էինք այսպիսի հարթակ ստեղծելու հնարավորությունը: Այն արձագանքն ու համագործակցությունը, որն առկա է, լավ հարթակ է ստեղծել գաղափարներ գեներացնելու և տարբեր լուծումներ առաջարկելու համար: Ես այս ոլորտում երկար ժամանակ եմ գործունեություն ծավալում, մենք անընդհատ քննարկումներ ենք ունեցել, սակայն լուծումների համար քննարկումներն այնքան էլ շատ չեն եղել»,- նշեց նախարարը և հավելեց, որ իր կարծիքով այս հարթակը պետք է դառնա լուծումների հարթակ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազեանն ասաց, որ այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել այնպիսի փաթեթ, որը կնպաստի կրթական ոլորտում մեծ բարեփոխումներ իրականացնելուն:

«Այսօր մենք պետք է ձգտենք ունենալ այնպիսի կրթական համակարգ, որը կհամարվի աշխարհում լավագույններից մեկը: Մենք ունենք երեք հստակ նպատակ և այդ նպատակների վրա աշխատելու ենք առաջիկայում: Պետք է հավաքենք բոլոր այն ռեսուրսները, գաղափարներն ու ծրագիրները, որոնք կկարողանանք տրամադրել կրթության բոլոր բարեփոխումներին նպաստելու համար: Երկրորդը` ձևավորելու ենք հստակ տեսլական, որ ուղղորդի այդ բարեփոխումները, իսկ երրորդ՝մեր նպատակն է` ունենալ պլան և ժամանակացույց, որն անմիջապես ընթացք կտա բոլոր փոփոխություններին»,- ընդգծեց Մարի Լու Փափազեանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]