Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում  մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում են 31 ակումբներ: Մրցաշարին մասնակցում են Երևանը և ՀՀ մարզերը ներկայացնող 31 ակումբներ: Կիսաեզրափակիչ մրցաշարը բաղկացած է լինելու 7 խաղափուլից: Կայացան մեկնարկային առաջին երեք տուրերը: Խաղացված երեք տուրերում Էջմիածին և Լենտեքս Գյումրի ակումբները վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը: Ելք կա, Մալաթիա 1 և Գոլդ Չեսս ակումբները 5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները: 
Մայիսի 26-ին տեղի կունենա կիսաեզրափակչի 4-7-րդ տուրերը և պարզ կդառնան եզրափակչի ուղեգիր նվաճած 3 ակումբների անունները:

Միջին ամենաբարձր գործակից ունեցող 5 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու եզրափակչին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]