Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին

Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված վերջին բացահայտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում քաղաքապետը վստահեցրեց, որ եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու:

«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում, եթե օրենքներ կան խախտված, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակա կառույցներում  աշխատանքների առումով ավելի խիստ է վերահսկողություն իրականացնում եւ ավելի նորմալ են ծառայությունները մատուցվում: Աշխարհը զարգանում է, քաղաքացիների պահանջները բարձրանում են, եւ մեր ծառայությունների որակը ավելին պետք է լինի, քան եղել է նախկինում»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն  են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ,  որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից  առգրավվել են  շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:

Նախնական հաշվարկներով, գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ «պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում»:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են, քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]