Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը

ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի 
անցկացման հարցի շուրջ քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը, որը նախօրեին չեղյալ էր հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Euronews»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ բանակցությունները անցնում ե արդյունավետ, և պատմական հանդիպումը կարող է կայանալ, ինչպես նախատեսվել էր ավելի վաղ, հունիսի 12-ին Սինգապուրում:

Մայիսի 24-ին, շատերի համար անսպասելիորեն, Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել գագաթնաժողովին: Փհենյանն իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների նկատմամբ պահպանում է իր հետաքրքրությունը և պատրաստ է վերսկել երկխոսությունը «ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]