Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]