Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ալեքսեյ Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ալեքսեյ Խվոստովի ցուցահանդեսը՝ 
նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: 

«Մասեր» խորագրով ցուցահանդեսին հեղինակը ներկայացրել է 40 աշխատանք: Նկարների մի մասը պետերբուրգյան թեմաներով է: Ալեքսեյ Խվոստովի աշխատանքների հավաքածուում տեղ են գտել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի տպավորություններով ստեղծված գործեր, որոնցից մեկը, հեղինակը որպես նվեր քաղաքի հոբելյանի առթիվ, սիրով նվիրեց Երևան քաղաքի պատմության թանգարանին:  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի բացման խոսքում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով նկարների հեղինակին՝ նկատել է, որ մշակութային այս նախաձեռնության գաղափարը ծնվել է շուրջ մեկ տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով երևանյան ջերմ ընդունելության համար՝ Ալեքսեյ Խվոստովն իր հերթին նշել է, որ, առաջին անգամ լինելով Երևանում, տպավորված է և հետագա իր աշխատանքներում 2800-ամյա պատմությամբ վարդագույն քաղաքն անպայման կգտնի իր տեղը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]