Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մայիսի 24-ին հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպանն ընդգծեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը: Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորում և սպասում են նախագահ Մակրոնի պետական այցին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի առաջիկա այցին:

Կարևորվեց Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում: Հատուկ շեշտվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը: Կարևորվեց նաև երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցությունը, ներառյալ՝ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և փոխադարձ այցերը: Կողմերն անդրադարձան ս.թ. հունիսի երկրորդ կեսին բարեկամության խմբի պատվիրակության այցին Հայաստան:

Դեսպանը բարձր գնահատեց դեսպանության և բարեկամության խմբերի հետ մշտական և արդյունավետ կապն ու համագործակցությունը, ինչպես նաև պատասխանեց խմբի անդամների հարցերին»:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Վարչապետ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ