1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան վերանալու է

Կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր 
պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան վերանալու է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկվել է դրվել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նախագծերի փաթեթի մշակումը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ներկայումս լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին:  

Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ներպետական օրենսդրության կարգավորման թերությունները, միջազգային չափանիշները, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած մոտեցումները և սկզբունքները՝ նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են կալանավորված անձի՝ մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու հստակ մեխանիզմի նախատեսմանը, ազգային օրենսդրության՝ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]