Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուսաբանական այգու տարածքում մոնտաժման աշխատանքները դադարեցվել են

Բուսաբանական այգու տարածքում մոնտաժման աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, հանդիպել այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2001 թ 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման:

Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, և ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ»,- գրել է Սանասարյանը:

Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]