Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և 
Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ

ԵՐԵՎԱՆ,25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ես երեք օր է Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել ձեզ հետ ու փարատել ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք»,- գրել է Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ  12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության համակարգի փոխման վերաբերյալ տեղեկությունները կեղծ են:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգություն էր հայտնել  մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է Հարությունյանը հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]