Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՔԾ վարույթ է ընդունվել ԴԱՀԿ աշխատակիցների կատարած հանցագործությունների առթիվ հարուցված ևս մեկ բազմադրվագ քրեական գործ

ՀՔԾ վարույթ է ընդունվել ԴԱՀԿ աշխատակիցների կատարած հանցագործությունների 
առթիվ հարուցված ևս մեկ բազմադրվագ քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ մայիսի 17-ին ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված ևս մեկ քրեական գործ` 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից, քրեական գործի նյութերի և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալների համաձայն` 2016 և 2017 թվականների ընթացքում հարուցված և պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով ավարտված 6803 կատարողական վարույթներով հանվել են պարտապանների գույքի վրա դրված արգելանքները:

Բացի այդ, պարզվել է, որ Կենտրոնի հարկային տեսչության պահանջով 2015թ.-ի մարտի 5-ին հարուցված կատարողական վարույթով ընկերությունից հօգուտ պետության անհրաժեշտ է եղել բռնագանձել 14.623.600 ՀՀ դրամ, սակայն հարկադիր կատարողի կողմից ընկերության բանկային հաշվից բռնագանձվել է ընդամենը 3.662.000 ՀՀ դրամ: Հարկադիր կատարողը օրենքով սահմանված կարգով ընկերության տնօրենից չի պահանջել գույքի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, չի բռնագանձել ընկերության սեփականությունը հանդիսացող «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենան:

Քննության ենթակա մեկ այլ դրվագով պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի պահանջով 5.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներից 11736-ը ավարտվել է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով: Մինչդեռ ստուգման ընթացքում պարզվել է, որ նշված վարույթներով պարտապանները աշխատել են և վճարել եկամտահարկ, այսինքն՝ ունեցել են դրամական միջոցներ, որոնք չեն բռնագանձվել: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 38.280.000 ՀՀ դրամ:

Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]