Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները

Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր 
մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը թատրոնին վերաբերող մի շարք հարցեր բարձրացրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ասաց, որ թատրոններում իրականացվող օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է: Ծատուրյանը խոսեց նաև Գյումրիից երիտասարդների հեռանալու մասին և ընդգծեց՝ եթե Երևանից գնում են միայն Ամերիկա և Եվրոպա, Գյումրիից գալիս են Երևան, Ամերիկա և Եվրոպա. դերասանը ավարտեց, տեսավ անելիք չունի, գնում է:

Ծատուրյանն անդրադարձավ նաև Թիֆլիսում հայկական թատրոնի շենքի կառուցմանը` նշելով. Որ վրացիները սովորություն ունեն անգամ հայկական եկեղեցին դարձնել իրենցը: «Այստեղ վտանգ եմ տեսնում. այնտեղ քիչ հայ է մնացել, առաջին երկու ամիսը թատրոնի դահլիճը հայերը կլցնեն, հետո արդեն վրացիները կգան: Հայկականը կվերանա ու կդառնա իրենցը: Իմ առաջարկն է շաբաթ-կիրակի Գյումրիից, Երևանից, Վանաձորից մարդկանց ավտոբուսներով տանենք, թող այնտեղ թատրոն նայեն, շատ կարևոր է դա»,- ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մայիսի 30-31-ին պաշտոնական այցով գտնվելու է Վրաստանում, որտեղ, ամենայն հավանականությամբ, հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգ են քննարկելու, ուստի խոստացավ անդրադառնալ նաև այս ոլորտում առկա հարցերին: Նա ընդգծեց՝ այն խնդիրը, որ կա գյումրեցու, երևանցու համար, դա կա նաև թիֆլիսահայի համար:

«Ասում եք՝ Գյումրիից, Վանաձորից ուղարկենք թատրոն, բա Երևանում ո՞վ գնա, ավելի լավ չի՞՝ թիֆլիսահայը գնա թատրոն, մենք անընդհատ ուզում ենք օպերացիաներ իրականացնել՝ թատրոն լցնելու համար, այնինչ՝ մեր խնդիրը դա սովորական դարձնելն է»,- եզրափակեց վարչապետը: 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]