1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ Է արձանագրել լոլիկի թուրք մատակարարների կողմից

«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ Է արձանագրել լոլիկի թուրք մատակարարների 
կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզոր»-ը լոլիկի թուրք մատակարարների կողմից ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ Է արձանագրել եւ պլանավորում Է բանակցություններ վարել Թուրքիայի իշխանությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերատեսչությունը: «Այսօրվա դրությամբ Ռուսաստան լոլիկ Է արտահանում Թուրքիայի 43 ձեռնարկություն, որոնցից 29-ը մատակարարումներն սկսել են մայիսի 1-ից հետո:

Մայիսին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկի ընդհանուր ծավալը կազմել Է 6,4 հազար տոննա: Ընդ որում՝ 11 ընկերությունների արտադրանքում, որտեղ ավելի վաղ տեսչական ստուգումներ չեն անցկացվել «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից, հայտնաբերվել են ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի օրենսդրության նորմերի ու պահանջների խախտումներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ Է համարում բանակցություններ անցկացնել Թուրքիայի պարենի, գյուտատնտեսության եւ անասնաբուծության նախարարության հետ, որոնց ընթացքում թուրքական կողմը կկարողանա հայտնել, թե ինչ կերպ Է մտադիր կայունացնել իրադրությունը եւ ապահովել Ռուսաստանին մատակարարվող արտադրանքի ֆիտոսանիտարական անվտանգությունը: Այդ բանակցությունների արդյունքներով որոշում կընդունվի Ռուսաստան ներկրվող թուրքական լոլիկի ծավալի ավելացման կամ կրճատման մասին»,-նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]