Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ն այս տարի արտադրելու է ավելի քիչ էլեկտրաէներգիա

ՀԱԷԿ-ն այս տարի արտադրելու է ավելի քիչ էլեկտրաէներգիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ատոմային էլեկտրակայանն ընթացիկ տարում ավելի քիչ էլեկտրաէներգիա կարտադրի, քան 2017-ին: Դրա պատճառը պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ատոմակայանի՝ երկարաժամկետ կանգնեցումն է։ «Արտադրության ծավալները նվազում են, քանի որ այս անգամ երկարաժամկետ ենք կանգնում: Անցյալ տարի 60 օր ենք կանգնել, այս տարի ռեակտորը՝ 60 օր, բայց մեկ տուրբինը համարյա 7 ամիս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ տարի արտադրվել է 2.5 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարվա պլանով նախատեսված է 1.8 միլիարդի արտադրություն:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը բաղկացած է ռեակտորից և երկու տուրբոագրեգատորից: Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը, նախատեսվում է իրականացնել դրա վերանորոգումն ու արդիականացումը: Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը վերագործարկել այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը՝ նոյեմբերի 13-ին: Երկրորդ էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը գործարկվել է 1980 թվականին, անկախության տարիներին 5-6 տարի չգործելուց հետո կրկին վերագործարկվել է 1995-ին: Նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով: ՀԱԷԿ-ի առաջին էնեգաբլոկը գործարկվել է 1976 թվականի դեկտեմբերի վերջին, կասեցվել՝ 1989-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]