1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ օրակարգում Հայաստանի հետ վիզայի ազատականացման հարց այս պահին չկա. Քիսլեր

ԵՄ օրակարգում Հայաստանի հետ վիզայի ազատականացման հարց այս պահին չկա. 
Քիսլեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նոր կառավարությունից ակնկալում է  ազդակներ, որոնց շուրջ էլ կձևավորվի երկու երկրների հետագա համագործակցության օրակարգը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցած բաց դռների օրվան նվիրված արարողությանը լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են ամենատարբեր ոլորտներում:

«Այնպես չէ, որ մենք կենտրոնանում ենք միայն քաղաքական, տնտեսական կամ մշակութային ոլորտների վրա: Ես շնորհավորում եմ նոր կառավարությանը: Գերմանիան կսպասի  հայկական կողմի ներկայացրած ծրագրին և միայն այդ պարագայում կարող ենք նախանշել բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք մեզ կտանեն հարաբերությունների ընդլայնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Քիսլերը, կարևորելով նախորդ տարի Հայաստանում  բացված Գյոթեի կենտրոնի գործունեությունը: «Կենտրոնն այս տարի կներկայանա բազմաբնույթ և լայնածավալ աշխատանքների, ծրագրերի իրականացմամբ»,-հավելեց նա:

Վիզաների ազատականացման հետ կապված էլ Քիսլերը նշեց, որ հարցն առայժմ օրակարգում չկա, բայց հայկական կողմը կարող է շարունակել աշխատանքները միտված , վիզաների դյուրացման գործընթացն առաջ տանելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]