Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելելու է Հայաստան: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցած բաց դռների օրվան նվիրված արարողությանը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղիներ կփնտրվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար այլ անձանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]