Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն Բահամյան կղզիները եւ Սենթ-Քիթսն ու Նեւիսը բացառեց օֆշորների սեւ ցուցակից

ԵՄ-ն Բահամյան կղզիները եւ Սենթ-Քիթսն ու Նեւիսը բացառեց օֆշորների սեւ ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը երկու կղզի պետությունները՝ Բահամյան կղզիները եւ Սենթ-Քիթսն ու Նեւիսը, բացառել Է այն օֆշորների սեւ ցուցակից, որոնք հարկ եղած միջոցները չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարելու համար: Այդ որոշումը մայիսի 25-ին ընդունվել Է ԵՄ-ի խորհրդի՝ տնտեսությանը եւ ֆինանսներին նվիրված նիստում, ինչի մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով՝ ԵՄ-ի այս սեւ ցուցակում մնացել են յոթ պետություններ ու տարածքներ՝ Ամերիկյան Սամոան, Գուամը, Նամիբիան, Պալաուն, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, ինչպես նաեւ Ամերիկյան Վիրջինյան կղզիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]