Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը և Արցախը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Հայաստանը և Արցախը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրվել է մայիսի 25-ին Արցախում:

«Զբոսաշրջության ոլորտում սերտ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի, իսկ հուշագրի ստորագրմամբ համագործակցությունը կտեղափոխվի նաև ինստիտուցիոնալ դաշտ»,-ասել է Սերգեյ Շահվերդյանն ու կարևորել հայաստանյան և արցախյան մեկ ընդհանուր զբոսաշրջային արդյունքի արտահանման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն  ընդգծել է ներգնա տուրիզմի զարգացման անհրաժեշտությունը: «Բազմիցս եղել եմ Արցախում որպես զբոսաշրջիկ և մեծապես տպավորված եմ եղել ընդունելությունից: Վստահ եմ՝ մեր համերկրացիները, այցելելով Արցախ, ոչ միայն կծանոթանան պատմամշակութային արժեքների հետ, այլ նաև կբացահայտեն արցախցուն՝ ջերմ ու հյուրընկալ: Իսկ զբոսաշրջիկներին հաճախ առավել գրավում է հենց ընդունելությունը»,-ասել է նա:

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողները հետ զրույցում Զեյթունցյանը նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի մեր երկիրը զբոսաշրջիկների համար դարձնել առավելապես գայթակղիչ: Հուշագրի ստորագրումը կնպաստի զբոսաշրջության բնագավառում պետական և մասնավոր հատվածի համագործակցությանը` զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով , զբոսաշրջության բնագավառի վիճակագրության, զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության, գովազդային նյութերի փոխանակմանը, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը զբոսաշրջության, մասնավորապես զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի, ինչպես նաև հյուրանոցային գործի կառավարման բնագավառներում, ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

Արցախ այցելած պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]