Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

 Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» 
համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասաց Արմեն Սարգսյանը: 

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]