Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտնականները պատմել են ավելորդ քաշի օգտի մասին

Գիտնականները պատմել են ավելորդ քաշի օգտի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելորդ քաշով հիվանդները, որոնք հիվանդանոց են պառկում որեւԷ վարակիչ հիվանդությամբ, ողջ մնալու կրկնակի ավելի մեծ շաներ ունեն, քան այն մարդիկ, ովքեր ճարպակալմամբ չեն տառապում: Այս եզրակացությանն են հանգել դանիացի գիտնականները՝ դոկտոր Սիգրիդ Գրիբսհոլտի գլխավորությամբ Օրհուսի համալսարանին կից հիվանդանոցի կլինիկական համաճարակաբանության դեպարտամենտից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Independent-ը: Իրենց հետազոտության համար, որի արդյունքները ներկայացվել են Վիեննայում Ճարպակալման խնդրներին նվիրված եվրոպական կոնգրեսում, բժիշկներն ուսումնասիրել են ավելի քան 18 հազար հիվանդների տվյալներ, ովքեր 2011-ից մինչեւ 2015 թվականն ընկած շրջանում հոսպիտալացվել են շտապ բժշկական օգնության կամ վիրաբուժական միջամտության համար:

Քննության ենթարկելով մահվան դեպքերը դուրսգրումից հետո 90 օրվա ընթացքում՝ նրանք պարզել են, որ ավելորդ քաշով հիվանդների մահանալու շանսերը 40 տոկոսով պակաս են, քան նորմալ քաշով հիվանդներինը: Նրանց մոտ, ովքեր տառապել են ճարպակալումից, այդ թիվը մեծացել Է մինչեւ 50 տոկոս: Դոկտոր Գրիբսհոլտը The Independent-ին պատմել Է այդ արդյունքների հնարավոր պատճառների մասին:

«Հնարավոր Է, ճարպակալմամբ հիվանդների մոտ Էներգիայի ավելի մեծ պաշարներ կան, որոնք կարող են օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում: Բացի դրանից, ճարպակալումը կապված Է իմունային համակարգի խրոնիկական խթանման հետ, ինչը նույնպես կարող Է օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]