Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաներումն Ադրբեջանում չի լուծել քաղբանտարկյալների հարցը  

Համաներումն Ադրբեջանում չի լուծել քաղբանտարկյալների հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը:

 Համաներումը չի կիրառվել նաև ցմահ ազատազրկման ենթարկված ավելի քան 20 նախկին սպաների նկատմամբ:

Շարունակում է անազատության մեջ մնալ ընդդիմադիր REAL քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը: Ադրբեջանի իշխանությունները Մամեդովին անազատության մեջ պահելով՝ դեմ են գնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներին, քանի որ Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի կայացրած երկու դատավճիռներն արդեն ուժի մեջ են:

Այսպիսով, չնայած համաներման հրամանագրին Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ քաղաքական մոտիվներով և շինծու մեղադրանքներով ձերբակալված տասնյակ լրագրողներ, քաղաքական գործիչներ, կրոնական և ընդդիմադիր ակտիվիստներ:

  Համաներումը տարածվել էր 634 անձի վրա, որոնցից ազատ է արձակվել 607-ը:

Համաներվածների մեջ քաղբանտարկյալներն ընդամենը 12-ն են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]