Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին լրատվամիջոցների հնչեցրած հարցին:

Լրագրողների հարցին, թե Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրության արդյունքում չէ՞ր, որ ապրիլին Հայաստանը նման իրավիճակում հայտնվեց, նա նշեց, որ այն Սահմանադրությունը, որի մշակմանն ինքը մասնակցել է, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին, այս ժամանակահատվածում որևէ խնդիր չի առաջացրել: Հայաստանում չկա սահմանադրական փակուղի »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հրայր Թովմասյանը։

Սահմանադրական դատարանի նախագահը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա խոսեց նաև Սահմանադրական դատարանի կազմում Վահե Գրիգորյանի թեկնածության մասին:

«Ես այդ կազմում տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը: Ես՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավոր»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը լրագրողներին հորդորեց իրեն քաղաքական բաղադրիչ պարունակող հարցեր չտալ:

Բազմաթիվ փաստաբաններ ՀՀ նախագահին առաջարկել են ՍԴ անդամի համար քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]