Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է արտահայտի հայկական կողմի շահերը և ձգտումները. ՀՀ ԱԳ նախարար

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է արտահայտի հայկական կողմի շահերը և ձգտումները. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է արտահայտի հայկական կողմի շահերը և ձգտումները: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ներկայիս կարևորագույն նպատակն է վերականգնել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Մեր բոլորս հույս ունենք, որ կարգավորումը կլինի շատ շուտով, սակայն այն պետք է արտահայտի մեր շահերը, ձգտումները: Կոմպրոմիսի հիմքում առաջին հերթին դրված է մեր շահերի և նպատակների արտահայտությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարն ու հավելեց, որ դրա հիմքում էլ դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը:

Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել բանակցություններում, կապի մեջ է համանախագահների հետ: Հեռախոսազրույց են ունեցել և կրկին ունենալու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն է Հայաստան ժամանելու՝ մայիսի 27-28-ը:

Հարցին՝ հնարավոր է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց և իր և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի մոտալուտ հանդիպում, Մնացականյանն ասաց՝ հնարավորության հարց չէ, բանակցությունների էությունն է: «Դա բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]