Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը

Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25-ին շրջայց է կատարել Մեծամորի ատոմակայանում: Նա ծանոթացել է ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբո ագրեգատը: «Պլանավորված է, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել այդ տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում:

Վերանորոգման աշխատանքներն ուղղված են 10 տարով 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]