1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Աշոտյանն առաջարկում է նոր կառավարության ծրագրում ներառել նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները

Արմեն Աշոտյանն առաջարկում է նոր կառավարության ծրագրում ներառել նաև ՀՀ-ԵՄ 
համաձայնագրի դրույթները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի նոր կառավարությանն առաջարկում է կառավարության ծրագրում ներառել նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի դրույթները: Արմեն Աշոտյանը նման առաջարկով հանդես եկավ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և առաջարկում եմ սինխրոնիզացնել կառավարության ծրագիրը համաձայնագրի հետ: Չեմ ասում, թե այն պետք է բացառապես այդ համաձայնագրի հիման վրա լինի, բայց այդ դրույթները պետք է հաշվի առնել կառավարության ծրագիրը կազմելիս, որպեսզի համադրելի գործողություններ լինեն: Այս առաջարկը գործընկերային է, կոնստրուկտիվ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Աշոտյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից ՀՀ-ԵՄ համաձայնագրի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու` շեշտելով, որ գերատեսչություններից ակնկալում է կոնկրետ գործողություններ այդ դրույթները կյանքի կոչելու և ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու առումով: «Կոնկրետ քայլեր եմ ակնկալում գերատեսչություններից, որովհետև քաղաքական գործիչները կարող են անել հայտարարություններ, խորհրդարանը իր դերը շարունակելու է ունենալ, բայց յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ունենա իր գործողությունների ծրագիրը: Ժամանակին նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ ստեղծված էր միջգերատեսչական խումբ, որն իր մեջ ներառում էր համապատախսան շահառու գերատեսչություններին, որոնք պետք է մշակեին գործողությունների ծրագիր: Ես նույնպես եղել եմ այդ խմբի անդամ, այդ ծրագրի մշակման գործընթացը սկսված էր: Կարծում եմ, սա հրաշալի հնարավորություն է երկրում արագացնելու բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարումը»,- մանրամասնեց Աշոտյանը:

 Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Հայաստանի խորհրդարանը և ԵՄ անդամ երեք երկիր` Էստոնիան, Լատվիան և Լիտվան արդեն վավերացրել են համաձայնագիրը: Համաձայնագրի որոշ դրույթներ սկսելու են ուժի մեջ մտնել արդեն հունիսի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]