1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ

Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքը որպես փողի աղբյուր դիտարկելը ճիշտ չէ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտեց այս առնչությամբ: 

«Մենք խոսում ենք ազգային միասնության մասին, խոսում ենք այն մասին, որ սա փոքր երկիր է, բայց մեծ ազգ՝ աշխարհով մեկ: Շարժման օրերին մենք տեսանք, թե ինչպես էին աշխարհի տարբեր երկրներից մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում։ Ոմանք ակտիվ էին սոցիալական ցանցերում, ոմանք՝անձամբ գալիս էին: Հիմա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքը իսկապես նրա համար է, որ դրսից դրամ ուղարկի և որևէ իրավունքներ, մասնակցություն  չունենա երկրի զարգացմանը: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ մոտեցում է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան և՛ պարտականություններ, և՛ իրավունքներ:

«Մեր նպատակներից մեկը պետք է լինի ճիշտ, ազնիվ, բաց ձևով Սփյուռքը ներգրավելը երկրի զարգացման գործում:  Այսօր Հայաստանի, Սփյուռքի միջև կան հոգեբանական իրավական պատնեշներ, և մենք պետք է դրանք վերացնենք: Եթե դա չվերացնենք, ապա սփյուռքահայը կշարունակի դիտարկվել որպես օգնող, և Հայաստանում իրավունքներ չունենա, ինչը ճիշտ չէ: Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն, հնարավորություն ստանան մասնակցել ընտրությանը»,-ասաց Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]