Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Վահրամ Բաղդասարյանը կառավարության գործունեությունը գնահատելու համար ժամանակ է խնդրում


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին ձեռնպահ է մնում նոր կառավարության աշխատանքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողներ հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ կառավարության կազմում նշանակված պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ մարդիկ են: «Մենք այդ մարդկանց աշխատելու հնարավորություն պետք է տանք, որից հետո միայն գնահատականներ հնչեցնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Բաղդասարյանն ընդգծեց, որ այն մտահոգությունները, որոնք նախկինում ՀՀԿ-ն հայտնել էր, շարունակում են մնալ: «Մեր մտավախությունները չեն փարատվել, բայց տա Աստված, որ նրանք իրենց աշխատանքով հակառակն ապացուցեն և կարողանան փարատել մեր մտահոգությունները»,- նշեց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ ճիշտ չի համարում գնահատական տալ մարդկանց աշխատանքին, ովքեր նոր են նշանակվել ու մի քանի օր է, ինչ աշխատում են:

Հարցին, թե ակնկալիքները նոր կառավարությունից դրակա՞ն են, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր հայի համար կառավարության աշխատանքից ակնկալիքներն ու սպասումները պետք է դրական լինեն: «Կա ավանդույթ, որ կառավարությունը 100 օր աշխատելուց հետո տալիս է հաշվետվություն: Ես հորդորում եմ մնացած քաղաքական ուժերին և  գործիչներին, որ գնահատականներ տալու հարցում չշտապեն: Ժամանակ է պետք տալ, որ մարդիկ կայանան, իրենց տեսլականը ներմուծեն իրենց ղեկավարած կառույցներում»,- եզրափակեց Բաղդասարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ