Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը

Զոհրաբ Մնացականյանն զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում 
ձևավորված արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, գտնվելով յուրահատուկ տարածաշրջանում, զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հիմնական սկզբունքը հայտարարված է վարչապետի կողմից: Պետք է պահպանվի շարունակականությունը՝ զգուշավոր առաջ տանել այն քաղաքականությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում»,-ասաց արտգործնախարարն ու հավելեց, որ Հայաստանի մարտահրավերները և հնարավորությունները ձևավորվում են այստեղ, սակայն փոխկապակցված են այն բոլոր գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում աշխարհում:

Նա համոզմամբ՝ յուրահատուկ տարածաշրջանում գտնվելով և յուրահատուկ մարտահրավերներ ունենալով՝ պետք է զգուշորեն հաշվարկել արտաքին քաղաքականությունը, որը ծառայում է մեկ նպատակի՝ հայ ժողովրդի անվտանգության և զարգացման ապահովում:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արտաքին գործերի նախարար է նշանակվել մայիսի 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]