Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիդեռլանդները որոշեց Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել MH17-ի կործանման համար

Նիդեռլանդները որոշեց Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել MH17-ի կործանման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան եւ Նիդեռլանդները պաշտոնապես հայտարարել են 2014 թվականին մալայզիական «Բոինգ»-ի կործանման համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 25-ին հայտնել Է BBC-ն: Երկու կողմի դիրքորոշումն արտահայտված Է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ:

«Հիմնվելով (կործանման հետաքննության միջազգային խմբի) եզրակացությունների վրա՝ Ավստրալիան եւ Նիդեռլանդները համոզվել են այն բանում, որ Ռուսաստանը պատասխանատվություն Է կրում «Բուկ» զենիթահրթիռային համալիրի տեղակայման համար, որով խոցվել Է MH17-ը»,-հայտարարել Է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Շտեֆ Բլոկը: Նիդեռլանդների կառավարությունը պատրաստվում Է պաշտոնապես պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, նշում Է BBC-ն:

Ավելի վաղ մայիսի 24-ին հետաքննիչների միջազգային խումբը հայտարարել Էր, որ 2014 թվականի հուլիսին Դոնեցկի մարզում քաղաքացիական «Բոինգ»-ի վրա հրթիռն արձակվել Է Կուրսկի զորամասից: Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ-777»-ը, որը կատարում Էր Ամստերդամ (Նիդեռլանդներ)-Քուալա--Լումպուր (Մալայզիա) МН17 չվերթը, խոցվել Է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզի երկնքում: Ինքնաթիռում գտնվում Էր 298 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:

Կրեմլում կտրականապես ժխտում են Ռուսաստանի մասնակցությունը MH17-ի կործանմանը: Ինչպես մայիսի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը պատրաստ Է ընդգրկվել համատեղ հետաքննչական խմբում: «Հետաքննությունը, որը Նիդեռլանդներում անցկացվել Է հետաքննչական խմբի կողմից, չԷր ներառում ռուսական կողմը, թեեւ ուկրաինական կողմը ներկայացված Էր: Չունենալով հետաքննչական այդ խմբի աշխատանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն՝ Ռուսաստանը չգիտի՝ ինչ չափով կարելի Է վստահել այդ աշխատանքի արդյունքներին»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]