Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի

Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության 
տրամադրման կարգը կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունում քննարկում են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նոր փոփոխությունը ենթադրում է, որ նման գովազդ իրականացնողները ստիպված չլինեն ամեն կոնկրետ մեդիա նյութի համար թույլտվություն ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից: «Միևնույն ժամանակ, պատշաճ հսկողություն պետք է լինի գովազդի նկատմամբ և դրա պատճառով չվտանգվի մեր բնակիչների առողջությունը»,-նշել է նախարարը:

Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն, համապատասխանաբար, դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]