Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իռլանդիայում հանրաքվե Է ընթանում աբորտի իրավունքի ընդլայնման շուրջ

Իռլանդիայում հանրաքվե Է ընթանում աբորտի իրավունքի ընդլայնման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում անցկացվում Է հանրաքվե, որի ընթացքում լուծվելու Է աբորտների օրինականացման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հայտնել Է The Guardian-ը: Հրատարակության տվյալներով՝ աբորտներին «կողմ» եւ «դեմ» ձայների թիվը, հանրաքվեի արդյունքներով, կարող Է մոտավորապես հավասար լինել:

Ավելի վաղ բարեփոխման օգտին հանդես Է եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ նշելով դրա պատմական նշանակությունը երկրի համար: Խոսքը Իռլանդիայի Սահմանադրության 40.3.3 հոդվածում փոփոխությունների մասին Է, որը մոր եւ չծնված երեխայի կյանքի իրավունքը հավասար Է ճանաչում իր իրավաբանական ուժի տեսանկյունից: Այն դեպքում, եթե ընտրողների մեծամասնությունն արտահայտվի աբորտի իրավունքի ընդլայնման օգտին, համապատասխան օրինագծի նախապատրաստումը կդրվի Իռլանդիայի խորհրդարանի վրա: Այս դեպքում օրինագիծը կբովանդակի թույլտվություն աբորտը կատարելու մինչեւ հղիության 12 շաբաթը:

Հղիության ընդհատումը, սկսած 23-րդ շաբաթից, հնարավոր կլինի կնոջ առողջության համար սպառնալիքի առկայության դեպքում: Հասարակական կարծիքի վերջին հարցումներին համապատասխան, աբորտի օգտին հանդես Է գալիս Իռլանդիայի չափահաս բնակչության կեսից պակաս մասը: Այսպես, այն հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է «Իպսոս» հետազոտական ընկերության եւ The Irish Times հրատարակության կողմից, իռլանդացիների 44 տոկոսը հավանություն Է տալիս աբորտի իրավունքի ընդլայնմանը:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 32 տոկոսը հանդես Է գալիս աբորտների դեմ, իսկ հարցվածների 24 տոկոսը հայտարարել Է, որ առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին: Մեկ այլ հարցման համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Sky news հեռուստաալիքի կողմից, Իռլանդիայում աբորտների օրինականացմանը հավանություն Է տալիս երկրի բնակիչների 47 տոկոսը: Կարեկան մոտավորապես 3,5 հազար իռլանդացի կանայք աբորտ անելու են մեկնում արտասահման՝ որպես կանոն՝ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, մոտավորապես 2 հազար հղի կանայք ամեն տարի Համացանցում անօրինական ճանապարհով հաբեր եւ այլ միջոցներ են ձեռք բերում, որպեսզի ինքնուրույն աբորտ անեն հղիության վաղ շրջանում, նշում Է The Guardian-ը: Իռլանդիայի օրենսդրությանը համապատասխան, աբորտ արած կնոջը կարող Է սպառնալ մինչեւ 14 տարվա ազատազրկում: Աբորտներն օրինական են միայն այն դեպքում, եթե հղիությունը լուրջ վտանգ Է ներկայացնում կնոջ կյանքի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]