Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերությունում 
չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել:
Բացի դրանից, հաշվի առնելով քրեական գործ հարուցելու հիմքերի հայտնաբերմանն օժանդակելու հարցում «Հետք»-ի արտահայտած պատրաստակամությունը՝ դիմել ենք խմբագրությանը՝ տրամադրելու չարաշահումների փաստերի վերաբերյալ իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- գրել է Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]