Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի 
պաշտոնում կլինի ևս 3 տարի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով: Հարցը ներառված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում դրական գնահատեցին Արա Վարդանյանի աշխատանքը: Նրանք նկատեցին, որ իրենց բարձրացրած խնդիրներին Արա Վարդանյանը շատ արագ արձագանքում է և սեղմ ժամկետներում լուծում է տալիս:

Խոսելով հիմնադրամի աշխատանքի ձեռքբերումներից՝ Արա Վարդանյանը նշեց, որ իր համար ամենագլխավորն այն երեխաների, այն մարդկանց ուրախությունն է, որը լինում է տարբեր ծրագրերի ժամանակ:

«Նախորդ տարի լրացավ հիմնադրամի 25-ամյակը, և մենք հայտարարեցինք, որ հիմնադրամն իր ծրագրերով ուղղակի կամ անուղղակի օգնել է 500 հազար մարդու: Այսինքն՝ այսքան մարդու կյանքում մենք կարողացել ենք փոփոխություններ մտցնել: Այս տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատու: Այս թվերը խոսում են այն մասին, որ և՛ նվիրատուներն են ավելանում, և՛ ծրագրերը»,-ասաց Արա Վարդանյանը:

Անդրադառնալով հիմնադրամի գործունեության նկատմամբ վստահության հարցին՝ Արա Վարդանյանը նշեց, որ այդ առումով բավական բարձր մակարդակ ունենք:

«Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որևէ բան թաքուն պահել, եթե լինում է ամենաչնչին բողոքը, սոցիալական մեդիայի շնորհիվ շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարում չեմ հիշում որևէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,-ասաց Արա Վարդանյանը:

1992 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]