Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր Նորքում ավտովթարի հետևանքով երկու անչափահաս գտնվում են հիվանդանոցում

Նոր Նորքում ավտովթարի հետևանքով երկու անչափահաս գտնվում են հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջան Գալշոյան-Բադալ Մուրադյան փողոցների էստակադայի վրա իրենց վարած ավտոմեքենայով երկու անչափահաս վթարի է ենթարկվել. նրանք հիվանդանոցում են:

«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նրանք մասնակցել են «Վերջին զանգին»: «Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 25-ին ժամը 07:55-ին: Անչափահաս երիտասարդները Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան-Բադալ Մուրադյան փողոցների էստակադայի վրա երթևեկելիս` դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ավտոմեքենայի վարորդը եղել է 2000 թվականին ծնված 18-ամյա Ավագ Ա.-ն, իսկ ուղևորը` 17-ամյա Սերգեյ Մ.-ն»,- ասացին ՀՀ ոստիկանությունից:

Տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]