Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանի հետ հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել. Բաբլոյան

 Փաշինյանի հետ հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել. Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանում հարցերը կանոնակարգելիս հավասարապես է մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին հավաստիացրեց լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին՝ Բաբոլյանը նշեց՝ իրենց մարդկային հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել: «Եվ ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում՝ մեզ մոտ նույնպես ամեն բան հստակ կանոնակարգված է»,-նշեց Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ ունի քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է կուսակցության դիրքորոշմանը: Անդրադառնալով հարցին՝ հավանական է արդյոք, որ խորհրդարանը ցրվի, ասաց ՝ դրա համար ոչ մի հիմք չկա այս պահին:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին ներքաղաքական գործընթացների, ակցիաների, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետևանքով խորհրդարանում փոքրամասնություն կազմող ուժը՝ «Ելք» խմբակցությունը ձևավորեց կառավարություն՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի տրամադրելով նախարարական մի քանի մանդատ: ԱԺ-ում շարունակում է մեծամասնություն կազմել ՀՀԿ-ն: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձգտում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մինչև տարեվերջ: Նա մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է: ՀՀԿ-ն դրանք աննպատակահարմար է որակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]