1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոնդոնում կանայք ներքնազգեստով փողոց են դուրս եկել՝ ցուցադրելու իրենց մարմնի անկատարությունը

Լոնդոնում կանայք ներքնազգեստով փողոց են դուրս եկել՝ ցուցադրելու իրենց մարմնի անկատարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ կանայք ներքնազգեստով դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական շրջանի փողոցներ՝ իրենց մարմնի անկատարությունը ցուցադրելով բոդիպոզիտիվ արշավի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ակցիային, որը կազմակերպվել Էր գրող Նատաշա Դեւոնի եւ կնոջ մարմնի գեղեցկության Portrait Positive ցուցահանդեսի համահիմնադիր Ստեֆան Բելի կողմից, մասնակցել են բլոգերներ, բրիտական հեռուստատեսության աստղեր եւ ակտիվիստուհիներ:

Նրանց նպատակն Էր՝ կանանց ապացուցել, որ նրանք իրենց պետք Է վստահ զգան անկախ իրենց մեծությունից ու քաշից: Ֆլեշմոբի մասնակիցները պլակատներ Էին պարզել այդ թեմային վերաբերող կարգախոսներով: «Բոդիպոզիտիվի շարժման նպատակը հաճախ սխալ Է մեկնաբանվում: Մարդիկ կարծում են, որ մենք բոլորին կոչ ենք անում գեր լինել, բայց դա այդպես չԷ: Մենք պարզապես ցանկանում ենք վերացնել իդեալական մարմնի մասին կարծրատիպերը, որպեսզի մարմնի տարբեր կազմվածքներ ունեցող մարդիկ վերջապես իրենց թույլ տան բավականություն ստանալ իրենց մարմնից»,-բացատրել Է Նատաշա Դեւոնը, որը չի վարանել ցուցադրելու 30-սանտիմետրանոց հետվիրահատական սպին իր որովայնի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]