1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Բաբլոյանը կոնսենսուսի առկայության դեպքում չի բացառում Ընտրական օրենսգրքի փոփոխությունը

 Արա Բաբլոյանը կոնսենսուսի առկայության դեպքում չի բացառում Ընտրական 
օրենսգրքի փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քաղաքական ուժերի կոնսենսուսի գալու պարագայում չի բացառում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը նման կարծիք հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն: Կարծում եմ՝ ժողովրդավարական մոտեցումները և Սահմանադրությունը պաշտպանելու իմաստն այն է, որ կարողանանք մեր քայլերը համահունչ կազմակերպել և չստեղծել նախադեպ՝ Սահմանադրությունից դուրս որևէ քայլ իրականացնելու: Եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի, որ պետք է որոշակի փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, ինչ խոսք, կկատարվի»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է եղել բանակցությունների: Եվ կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին:

«Ամեն քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու: Եվ դրանք կարող են փոխվել, շտկվել միայն բանակցությունների և քննարկումների արդյունքում»,-նշեց նա:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին ներքաղաքական գործընթացների, ակցիաների, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետևանքով խորհրդարանում փոքրամասնություն կազմող ուժը՝ «Ելք» խմբակցությունը ձևավորեց կառավարություն՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի տրամադրելով նախարարական մի քանի մանդատ: ԱԺ-ում շարունակում է մեծամասնություն կազմել ՀՀԿ-ն: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձգտում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մինչև տարեվերջ: Նա մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է: ՀՀԿ-ն դրանք աննպատակահարմար է որակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]