Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

… Իսկ Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» միջոցառում չի կայանա շրջանավարտներ չլինելու պատճառով

… Իսկ Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» միջոցառում չի կայանա 
շրջանավարտներ չլինելու պատճառով

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ավագ եւ միջնակարգ դպրոցներին 2018 թվականի մայիսի 25-ին հրաժեշտ են տալիս 790, հիմնական դպրոցներին՝ 2580 շրջանավարտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, 12-րդ դասարանների 790 շրջանավարտից 623-ն ավարտում են մարզային, 167-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցները: «Վերջին դաս» միջոցառումը մայիսի 25-ին անցկացվելու է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով գործող դպրոցներում, իսկ վեցօրյա գրաֆիկով աշխատող դպրոցներում այն կնշվի մայիսի 26-ին: Առավել շատ թվով շրջանավարտ մարզում տվել է Ծովինարի միջնակարգ դպրոցը, որին այս տարի հրաժեշտ են տալու 32 տասներկուերորդ դասարանցի:

Ներքին Գետաշենի թիվ 1 եւ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցները տվել են 23-ական շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառումը Աղբերքի, Կալավանի, Կուտականի, Նորակերտի, Փոքր Մասրիկի, Անտառամեջի, Կութի, Արեգունու միջնակարգ դպրոցներում անցկացվում է մեկական աշակերտներով: Իսկ ահա 17 միջնակարգ դպրոցներում միջոցառումը տեղի չի ունենա, քանի որ այդ հաստատություններում շրջանավարտներ այս տարի չեն լինի: Դրանք են Գագարինի, Չկալովկայի, Սեւան քաղաքի թիվ 5 եւ թիվ 6, Գեղամավանի, Այրքի, Ախպրաձորի, Ծափաթաղի, Մաքենիսի, Նորաբակի, Շատվանի, Ջաղացաձորի, Գետիկի, Վանեվանի, Շողակաթի, Մարտունի գյուղի եւ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցները: «Վերջին դաս» միջոցառմանը բոլոր դպրոցներում մասնակցելու են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]