Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ արդեն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրել իր նախնական մոտեցումները Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ: «Տարածքային ընտրական կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային համակարգը պետք է հանվի, ընտրողների ցուցակները պետք է մաքրվեն, ընտրողների նույնականացման համակարգի ներդրման հարցը ևս պետք է քննարկենք՝ չնայած դա մեծ ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև քրեական օրենսգրքին և խստացնել պատիժները ընտրախախտումների համար: «Նաև կարծում եմ, որ պետք է կուսակցությունների մասին օրենքին անդրադառնանք և կատարենք փոփոխություններ, որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումը չլինի ստվերային, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, գործարարները, տարբեր անհատներ կարողանան բանկային փոխանցումների առանց որևէ խնդրի ֆինանսավորել այն կուսակցությունը, որի գաղափարներն իրենց հարազատ են»,- մանրամասնեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ կուսակցությունների թափանցիկ ֆինանսական համակարգի ներդրումը հնարավորություն կտա հասկանալ, թե որ կուսակցությունը հասարակության որ խմբի շահերն է ներկայացնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]