Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հենց այսօր` ձեր օրը եղեք կարգապահության օրինակ. Վալերիյ Օսիպյանը հորդորել է շրջանավարտներին

Հենց այսօր` ձեր օրը եղեք կարգապահության օրինակ. Վալերիյ Օսիպյանը հորդորել է 
շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 25-ին ուղերձ է հղել շրջանավարտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի շրջանավարտնե՛ր,

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:

Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը:
Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ և արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

Մաղթում եմ, որ քայլը, որն այսօր անում եք, ձեզ հասցնի նախանշված նպատակներին, և այս օրը ձեր ողջ կյանքում հիշվի որպես լուսավորի, բարու, հաղթանակի ծննդյան օր:
Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք, որովհետև ձեր ջանադիր ու հետևողական ինքնակատարելոգործումից են կախված մեր երկրի գալիք հաջողությունները, ձեր կայացումով է պայմանավորված այն տեղն ու դերը, որ կունենա Հայաստան պետությունն աշխարհում:

Սիրելի շրջանավարտնե՛ր,

Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի, հենց այսօ՛ր` ձե՛ր օրը եղեք կարգապահության օրինակ, զերծ մնացեք համակեցության կանոնների խախտումներից, բացառեք ամենաչնչին իրավազանցությունն անգամ, որպեսզի «Վերջին զանգի» այս օրը լուսավոր ու տոնական մնա ձեր ու բոլորիս հիշողության մեջ:

Կրկին շնորհավորում եմ ու բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտնե՛ր»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]