Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Նիգերիացի պարող երեխաներն ու սոցցանցերում տարածվող նրանց տեսանյութը


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյի Օլույոլեն նիգերիական աղքատ ընտանիքների երեխաներին պարել Է սովորեցնում, պարերի նրա դպրոցը գտնվում Է երկրի մայրաքաղաք Լագոսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սեյիի աշակերտներից շատերն առաջ տուն չունեին ու զբաղվում Էին մուրացկանությամբ: Այսօր նա օգնում Է երեխաներին վճարել ուսման համար: Վերջերս նիգերիացի փոքրիկ պարողները նկարահանել են տեսանյութ, որը վիրուսային Է դարձել. սոցցանեցրում դրա վերաբերյալ մեկնաբանություններ են արել հայտնիները, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելը եւ Ռիհաննան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ