Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դրաստամատ Կանայանի ժառանգներն այցելել են իրենց պապի անունը կրող ինստիտուտ

Դրաստամատ Կանայանի ժառանգներն այցելել են իրենց պապի անունը կրող 
ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Դրո և Ֆիլիպ Կանայանները, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Արցախի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի ուղեկցությամբ, մայիսի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ): Հյուրերին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

Այցի նպատակն էր ծանոթանալու Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի անունը կրող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) գործունեությանը, որն այժմ մտնում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կազմի մեջ՝ որպես դրա հետազոտական բաղադրիչ:

ԱՌՀԻ-ի ստեղծումը պաշտպանական ոլորտում Հայաստան – Սփյուռք արդյունավետ համագործակցության առաջին քայլերից մեկն էր: ՀՀ-ում ազգային անվտանգության ռազմավարական խնդիրներով զբաղվող հաստատություն ունենալու գաղափարը Կանայանների ընտանիքի մոտ ծնվել էր վաղուց: Զորավար Կանայանի անվան հետազոտական ինստիտուտը դարձավ նրա հիշատակն հավերժացնող կենդանի հուշակոթող: Ինստիտուտի ստեղծման նպատակով, Կանայանների ընտանիքի նախաձեռնությամբ, 1998 – 2000 թթ. ԱՄՆ-ի և Կանադայի հայաշատ համայնքներում կազմակերպվել էր դրամահավաք, որի կազմակերպիչների թվում է եղել այն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Հ. Քոթանջյանը:

ԱՌՀԻ-ին հիմնվել է ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման նախագծի շրջանակում, որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, ինչպես նաև դրա մտավոր հենքը և կազմակերպական առանցք: ՀՀ-ում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը մշակվել և փորձաքննվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003 – 2004 թթ. Հ. Քոթանջյանի ակադեմիական ստաժավորման ընթացքում: ԱՌՀԻ-ի գործունեության մեկնարկը տրվել է 2005 թ.-ին: 2007 թ. ԱՌՀԻ-ին դարձավ ԱՄՆ-ի գիտական խորհրդատվություններով ամերիկյան մեթոդաբանության կիրառմամբ Հայաստանի ազգային անվտանգության առաջին ռազմավարության միջգերատեսչական մշակման ակադեմիական համադասողը:

2016 թ. հունվարի 28-ին տեղի ունեցավ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ԱՌՀԻ-ին, ՊԱՀՀ-ի կրթական բաղադրիչի՝ Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի հետ միասին, շարունակում է իր գործունեությունը՝ որպես Համալսարանի հետազոտական բաղադրիչ: Ըստ էության՝ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ին՝ որպես ՀՀ պետական ուղեղային կենտրոն, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պաշտպանական – անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և պետության ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ:

2018 թ. մարտին ԱՌՀԻ-ին իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը, որի մեթոդաբանությունը հենվում էր պրոֆեսոր Հ. Քոթանջյանի և ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իսրայելի, Գերմանիայի, Չինաստանի գլխամասային գիտական կենտրոններում անցկացված ստաժավորումների ընթացքում ձեռք բերված և մշտապես նորացվող գիտելիքի վրա:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Քոթանջյանը հյուրերին ծանոթացրել է ՊԱՀՀ-ի գործունեությանը, իսկ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել ԱՌՀԻ-ի ձեռքբերումներից: Հյուրերը տպավորված էին այցով, նրանք գոհունակությամբ և բարձր են գնահատել ՊԱՀՀ-ի և, մասնավորապես՝ ԱՌՀԻ-ի հայրենանվեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության, Հայաստան – Սփյուռք կապի ամրապնդման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]