1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Facebook-ը եւ Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները

Facebook-ը եւ Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը փոխել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա այսպես կոչված ռուսական ազդեցության սկանդալի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են ընկերությունները, ամբողջ քաղաքական գովազդը սոցցանցերում կնշվի հատուկ նշանով, նաեւ կնշվի դրա հովանավորը: Facebook-ի օգտատերերը կկարողանան ավելի մանրամասն տեղեկատվություն տեսնել գովազդային ընկերության բյուջեի եւ հայտարարությունները դիտած մարդկանց վերաբերյալ՝ ներառյալ նրանց սեռը, տարիքը եւ գտնվելու վայրը: Բացի դրանից Facebook-ը հնարավորություն Է ընձեռել դիտելու քաղաքական գովազդի արխիվը, որն ԱՄՆ-ում գործարկվել Է վերջին յոթ տարա ընթացքում:

Twitter-ի քաղաքականության փոփոխությունները վերաբերել են նաեւ գովազդատուներին: Այժմ միկրոբլոգների ծառայության ամերիկյան սեգմենտում քաղաքական գովազդ զետեղել ցանկացողները պետք Է հաստատեն իրենց ինքնությունն ու հասցեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]