Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություններին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում Իտալիայի փորձն ուսումնասիրելուն վերաբերող մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]