Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եղեք նպատակասլաց և շարունակեք հարստացնել ձեր գիտելիքները. Տարոն Մարգարյանի ուղերձը շրջանավարտներին

Եղեք նպատակասլաց և շարունակեք հարստացնել ձեր գիտելիքները. Տարոն 
Մարգարյանի ուղերձը շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ դպրոցական կյանքի հրաժեշտի և ամենահուզիչ պահի՝ Վերջին զանգի առթիվ: Դպրոցական տարիներին դուք ձեռք բերեցիք գիտելիքներ՝ մեր մշակույթի, պատմության, լեզվի ու գրականության, շրջապատող աշխարհի ու երևույթների մասին, որոնք, անկասկած, անհրաժեշտ են լինելու ձեզ կյանքի բոլոր փուլերում: Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին՝ երախտապարտ լինելով այն ամենի համար, ինչն արվեց նրանց կողմից, որպեսզի կարողանաք կերտել ձեր ապագան, դառնաք լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ և պարզապես լավ մարդիկ: 

Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ,

իսկապես անգնահատելի է այն դերը, որ այս բոլոր տարիների ընթացքում թե՛ տանը և թե՛ դպրոցում ունեցել եք մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում: Այժմ արդեն հերթը ձեր երեխաներինն ու սաներինն է՝ արդարացնելու նրանց հետ կապված ձեր երազանքները, ինչը, համոզվա՛ծ եմ, նրանք կանեն պատվով:

Սիրելի՛ շրջանավարտներ,

ձեր կյանքի հիշարժան այս օրը մաղթում եմ, որ լինեք առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեք հարստացնել ձեր գիտելիքներն ու փորձը՝ ուրույն նպաստ բերելով մեր երկրի ու 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]