Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Երևանի կենդանաբանական այգին մայիսի 26-ին բացում է հերթական տարեշրջանը


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին մայիսի 26-ին բացելու է հերթական տարեշրջանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով. «Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո, Երևանի կենդանաբանական այգին, համալրված նոր ու ժամանակակից ազատավանդակներով և որոշ կենդանատեսակներով, իր դռները կվերաբացի այցելուների համար, որոնց սպասվում են բազում հաճելի անակնկալներ

Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով է ձևավորված 7500 քմ տարածքով առյուծների ազատավանդակը: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից

Կտեսնեք նաև գայլերի և արջերի նոր ազատավանդակը, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները
Այստեղ ևս հարմարավետ դիտահարթակները հնարավորություն են տալու հետևել և ծանոթանալ կենդանիների կեցությանն ու վայելելու կենդանաբանական այգու համայնապատկերը:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ