Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարությունից:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]