Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Պանրագործների  միությունը կաթ արտադրող գյուղացիներին կոչ է անում մթերման խնդիրը լուծել համապատասխան հարթակ ստեղծելու միջոցով


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պանրագործների միությունը քննարկել է կաթի մթերման ոլորտում ստեղծված իրավիճակը և ընդունել հայտարարություն։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը. «Պանրագործների  միությունը կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ հայտնում է իր խորը անհանգստությունը:

Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրողների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ են քաղաքական քայլի, որի արդյունքում  կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով  բարձիթողի վիճակում  ինքնուրույն  ձևավորված ոլորտը , ստիպված է առաջնորդվել  զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ  գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները:  Միության կողմից մեկ անգամ չէ , որ բարձրացվել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող  կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանշելով ոլորտում առկա խնդիրները։

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին  իրենց  բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան  հարթակ ստեղծել առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ  դնել Հայաստանի Հանրապետությունում  կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը   հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ