Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. Երկար սպասված «Հան Սոլոն»-ն ու ևս երկու նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. Երկար սպասված «Հան Սոլոն»-ն ու ևս երկու նոր ֆիլմ՝ հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Մայիսի 24-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Հան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ»

«Աստղային պատերազմներ»-ի երկրպագուներն այս կինոնկարին վաղուց են սպասել: Ֆիլմը պատմում է երիտասարդ Հան Սոլոյի և նրա հավատարիմ ընկերոջ՝ Չուբակայի արկածների ու այն մասին, թե ինչպես նրանք դարձան ամենաարագ օդաչուները և հեռավոր Գալակտիկայի ամենախորամանկ մաքսանենգները։

Ռեժիսոր՝ Ռոն Հովարդ, դերերում՝ Օլդեն Էրենրայք, Էմիլիա Կլարկ, Յոնաս Սուոտամո և այլք:

«Ոչ մի սեքս»

Երեք ընկերուհիներ մեծ ակնկալիքներ ունեն ավարտական երեկույթից: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նրանց ակնկալիքների մասին իմանում են ծնողները: Եվ նրանք փորձելու են ամեն կերպ խանգարել իրենց երեխաներին՝ անգամ զվարճալի իրավիճակներում հայտնվելու գնով…

Ռեժիսոր՝ Քեյ Քենոն, դերերում՝ Լեսլի Ման, Ջոն Սինա, Քեթրին Նյութոն և այլք:

«Չնաշխարհիկ արքայազնը»

Չնաշխարհիկ արքայազնի մասին երազում են բոլորը: Աղջիկները պատրաստ են ցանկացած քայլի հանուն նրա, սակայն դա առաջացնում է բոլոր տղամարդկանց զայրույթը: Այս ամենը չի կարող հավերժ լինել: Կհաջողվի՞ արդյոք արքայազնին որևէ լուծում գտնել…

Ռեժիսոր՝ Ռոս Վենոկուր, դերերում՝ Դեմի Լովատո, Ավրիլ Լավին, Ուիլմեր Վալդերամա և այլք: 

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]