Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն առանձնահատուկ տեղ է հատկացրել 
Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան. ավանդույթների, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ամսագրում հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի վերաբերյալ, ինչպես նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հոդվածը` նվիրված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական իրավիճակին և  ԼՂ հիմնախնդրին:

Ամսագրում անդրադարձ է կատարվում նաև հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը, գինեգործության հազարամյա ավանդույթներին, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]